Իտալական քոլեջում պայթյունի պատճառով Հռոմում «Թանգարանային գիշեր» չի անցկացվի
Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո Հռոմի իշխանությունները որոշել են «Թանգարանային գիշեր» միջոցառումը չեղյալ համարել։
Պայթյունը որոտացել էր Երևանի ժամանակով ժամը 10.00-ին, այն պահին, երբ քոլեջի սաները գնում էին պարապմունքների:
Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 7 մարդ: Երկու ուսանող հիվանդանոց էին տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, ավելի ուշ նրանք մահացել էին:
Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին: Այդ կապակցությամբ աշխարհի բազմաթիվ թանգարաններ այդ կամ դրան հաջորդող օրը անվճար և հատուկ ցուցադրություններ են կազմակերպում:










