«ՏաԹևեր»-ը վերսկսել է աշխատանքը. ճոպանուղու տնօրինություն

16:06 • 19.05.12

 «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին, ժամը 15:00-ի դրությամբ, արդեն վերականգնված է «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը:


«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,– ասել է «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը։


Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի հետևանքով, ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում:


Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել կարգավորել կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը:


Նախօրոք «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանն ասել էր, որ «Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում է կայացվել վերստուգել բոլոր սարքերն ու համակարգերը` այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով: