Նախարար Օհանյանը մասնակցել է սերժանտական կազմի ավարտական արարողությանը

10:50 • 19.05.12

ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում մայիսի 18-ին տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:

 

Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, սերժանտներին ավարտական վկայականներ է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը: