Երկու ահաբեկչությունների հետևանքով Սոմալիի մայրաքաղաքում 7 մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուսիսում գտնվող Կարան թաղամասում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացել են ժամանակավոր կառավարության բանակի չորս զինծառայող և մեկ քաղաքացիական անձ, հաղորդում է Vesti.ru-ն:
Եվս երկու զինվոր զոհվել են, երբ անհայտ անձը «Բակարա» շուկայում նռնակ է նետել ժողովրդի մեջ:
Սոմալիի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Աբդիրախման Մումնիի հաղորդած տեղեկատվության համաձայն` ահաբեկչության հետևում կանգնած են «Աշ-Շաբաբ» իսլամիստ խմբավորման ծայրահեղականները:









