Հունաստանի ափերի մոտ թուրքական բեռնանավ է խորտակվել
Հունաստանի ափերի մոտ՝ Զակինֆ կղզու և Պելոպոնես թերակղզու միջև՝ նեղուցում, թուրքական բեռնատար նավ է խորտակվել, հայտնում է Հունաստանի Ծովափի հսկողության ծառայությունը:
Նավը շրջվել է և սուզվել:
Նավում 10 մարդ բաղկացած անձնակազմ է եղել, բոլորը, նախնական տվյաներով, Թուրքիայի քաղաքացիներ: 6-ին հաջողվել է փրկվել, 4-ն անհետ կորած են համարվում:
Փրկարարական գործողությանը մասնակցել են Հունաստանի օդուժի ինքանթիռ, փրկարար ուղղաթիռ և անցնող նավերը:
Ըստ հունական կողմի՝ աղետի պատճառը բեռների տեղաշարժն է եղել:









