Չինացի այլախոհ իրավապաշտպան Չեն Գուանչենը մեկնել է ԱՄՆ

22:15 • 19.05.12

Չինացի այլախոհ Չեն Գուանչենն այսօր, իր ընտանիքի հետ միասին, Պեկինից մեկնել է ԱՄՆ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

United Airlines ավիաընկերության չվացուցակի համար 88 չվերթի համաձայն՝ ինքնաթիռը պետք է երեկոյան վայրէջք կատարի ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի «Նյուարկ» օդանավակայանում:

Նշվում է, որ չինացի այլախոհի հետ ինքնաթիռում են գտնվում իր ընտանիքի անդամները` կինը և երկու երեխաները:

Չինական «Սինհուա» գործակալության փոխանցմամբ, Չենը ԱՄՆ է մեկնել ուսման նպատակով: Նաև նշվում է, որ ուղևորության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվել են օրենքին համապատասխան։

Բայցի այդ, ԱՄՆ պետդեպարտամենտը ևս արդեն հավաստել է, որ չինացի իրավապաշտպան ակտիվիստը ԱՄՆ է մեկնել այդ երկրում ուսում ստանալու նպատակով: