Աֆղանստանի հյուսիսում մոլեգնում են ջրհեղեղները. 20 զոհ

14:12 • 20.05.12

Աֆղանստանի հյուսիսային Սայադ նահանգում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 20 մարդու կյանք է խլել, ևս 60-ն անհետ կորած են, հաղորդում է Associated Press-ը:

 

Բնական աղետի հետևանքով հարյուրավոր շինություններ ու տներ են փլվել: Այժմ երկրի փրկարար ծառայության աշխատակիցների մեծ մասը ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը:

 

Փլուզված տների պատճառով մոտ 10 հազար մարդ ապաստան են գտել մզկիթներում և դպրոցներում:


Այս տարվա ընթացքում Աֆղանստանում մոտ հարյուր մարդ է զոհվել ջրհեղեղների պատճառով: