Բրազիլացի բժիշկները ծննդաբերությունն ընդունելիս պոկել են նորածնի գլուխը
Բրազիլիայի Սանտա Իզաբել հիվանդանոցում սարսափելի դեպք է տեղի ունեցել. բժիշկները ծննդաբերության ժամանակ մորն օգնելիս պատահաբար պոկել են նորածնի գլուխը, գրում է Daily Mail-ը:
Նորածնի անգլուխ մարմինը մնացել է մոր արգանդում այնքան ժամանակ, մինչև բժիշկները հեռացրել են այն կեսարյան հատման միջոցով:
«Չխկոցի տարօրինակ ձայն լսելով` ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Այնուհետ բժիշկներից մեկն ասաց. «Մարկոս լրի՞վ ես գժվել»: Բժշկի այդ խոսքերից ես անհանգստացա և հարցրի նրան ,թե ինչ է պատահել, սակայն պատասխան չստացա»,- պատմել է մայրը:
Այժմ հատուկ հանձնաժողով է ստեղծվել միջադեպը հետաքննելու համար:









