«Չելսիի» երկրպագուները Լոնդոնում «հաղթանակի շքերթ» են անցկացնում (տեսանյութ)
«Չեսլի» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ մեկտեղվել են Լոնդոն քաղաքում հաղթանակի շքերթ իրականացնելու համար, որով նշում են իրենց սիրելի թիմի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում տարած հաղթանակը, հաղորդում է BBC-ն:
Շաբաթ երեկոյան լոնդոնյան «Չելսին» Մյունխենի «Ալյանց» արենայում իր 100-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, այն բանից հետո, երբ հետխաղյա 11մ. հարվածաշարում կարողացավ հաղթանակ տանել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևմուտքում մարդկանց հոծ բազմություն է հավաքվել փողոցներում և ողջունում է «Չեսլիի» ֆուտբոլիստներին, որոնք բաց տանիքով ավտոբուսով տանում են նվաճած գավաթը:
«Չեսլի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ըստ որոշ գնահատականների ավելի քան 1 մլրդ դոլար և 10 տարի ժամանակ է ծախսել իր երազանքը` Չեմպիոնների Լիգայի եզրափակչի գավաթը նվաճելը, իրականացնելու համար:









