Ֆրանսիայում մրցարշավն մասնակող ավտոմեքենա մխրճվել է ամբոխի մեջ. 2 զոհ, 15 վիրավոր
Ֆրանսիայի հարավում ավտոռալիի մրցարշավին մասնակվող ավտոմեքեններից մեկը դուրս է եկել ճանապարհից և մխրճվել է հանդիսատեսի մեջ, ինչ արդյունքում 2 մարդ մահացել ևս 15–ը ծանր վիրավորվել են:
Վկայակոչելով Le Figaro պարբերականին՝ ИТАР-ТАСС-ը տեղեկացնում է, որ տուժածներից շատերը երեխաներ են:
Միջադեպը տեղի է ունեցել Բար դեպարտամենտում՝ ավտոռալիի տեղական չեմպիոնատի ժամանակ, երբ մրցարշավի ավտոմոբիլներից մեկի վարորդը Պլան-դե-լյա-Տուր քաղաքի ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հանգամանքների ուսումնասիրությունը:









