ԱՄՆ-ում դպրոցական 6 ավտոբուսներ իրար են բախվել
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլատա քաղաքի արևելյան հատվածում ճանապարհատրանսպորտային պահատար է տեղի ունեցել, ինչի արդյունքում մոտ 200 երեխաներով լի դպրոցական 6 ավտոբուսներն իրար են բախվել, գրում է Foxnews-ը:
Պատահարի հետևանքով առնվազն 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, սակայն նրանցից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զառիթափ ճանապարհին ավտոբուսներից մեկի վարորդը չի կարողացել ճիշտ ժամանակին իջեցնել մեքենայի արագությունը և հարվածել է առջևից ընթացող մեքենային:
Պատահարի պատճառով երթևեկությունը մայրուղու այդ հատվածում ժամեր շարունակ կաթվածահար վիճակում է եղել:









