74-ամյա ամերիկուհին վիճաբանության ժամանակ սպանել է 17-ամյա թոռանը
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի 74-ամյա բնակչուհի Շիրլի Սքիները վիճաբանության ընթացքում ատրճանակով կրակել և սպանել է իր 17-ամյա թոռանը` Ջոնաթան Հոֆմանին, գրում է Foxnews-ը:
Թեև կատաղած տատիկը մի քանի մահացու կրակոցներ է հասցրել թոռանը, այնուամենայնիվ վերջինիս հաջողվել է մահից առաջ փրկակար ծառայությանն ահազանգել: Ծառայության աշխատակիցների և ոստիկանների ժամանելուց հետո տատիկը ձերբակալվել է, իսկ նրա թոռը` հոսպիտալացվել: Սակայն ստացած վնասվածքների լրջության պատճառով բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:
Այժմ Սքիները գտնվում է ազատազրկման մեջ, սակայն ոստիկանների հետ համագործակցելու որևէ մտադրություն չունի:
Ըստ նախնական ենթադրությունների` սպսնությանը նախորդող վեճի պատճառ է դարձել թոռան` տատի տուն տեղափոխվելու փաստը:









