Իտալիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 5 զոհ, 50 վիրավոր
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդած տվյալների` Իտալիայի հյուսիսում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Associated Press-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլոնյա քաղաքից 35 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տվյալների`բնական աղետի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Երկրաշարժը թվով երկրորդն է, որ տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում: Ավելի վաղ` հունվարին, երկրի նույն հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը մի շարք շինությունների փլուզման պատճառ էր դարձել:









