Նոր երկրաշարժ Իտալիայում. կան ավերածություններ

18:42 • 20.05.12

Իտալիայի հյուսիսում նոր, 5.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, փլվել են մի քանի շենքեր. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
 

ԱՄՆ սեյսմոլոգիական ծառայության տվյալներով` նոր երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:18-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 10.6 կմ խորության վրա:
 

Երեկ գիշեր Իտալիայի հյուսիսում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Բոլոնիա քաղաքից 35 կմ հեռավորության վրա:



Բնական աղետի հետևանքով 5 մարդ էր զոհվել, ևս 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Այս երկրաշարժի հնարավոր հետցնցումների հետևանքներից խուսափելու համար մոտ 3000 մարդ տարհանվել էր: