Ճապոնացին սամուրայական թրով հարձակվել է անշարժ գույքի աշխատակիցների վրա. կան վիրավորներ

20:20 • 20.05.12

Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքում 63-ամյա Հիֆումի Կուվադան սամուրայական թրով հարձակում է իրականացրել անշարժ գույքի գրասենյակի վրա: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է ИТАРТАСС գործակալությունը:

 

Ճապոնացին ներխուժել է Daikyo Home կազմակերպության գրասենյակ և հարձակվել է աշխատակիցների վրա, ինչի արդյուքում 3 մարդ վիրավորվել է: Կուվադան կտրել է տուժածներից մեկի՝ կազմակերպության տնօրենի ձեռքը: Մյուս երկուսը ստացել են ծանր որովայնային վնասվածքներ: Միջադեպից հետո հանցագործը փախել է, սակայն ոստիկանությանը հաջողվել է գտնելև ձերբակալել նրան :

 

Իր արարքը ճապոնացին բացատրել է նրանով, որ «հաշիվներ է ունեցել» տվյալ անշարժ գույքի գործակալության հետ:

 

Ոստիկանության տվյալների համաձայն՝ երկրաշարժի արդյունքում Կուվադայի տունը վնասվել էր, և, հավանաբար, կազմակերպության հետ ունեցած «հաշիվները» կապված էին հենց դրա հետ:

 

Նշենք, որ Ճապոնաիայի օրենքի համաձայն՝ սամուրայական թուր ունենալու համար հարկավոր է սոցիալական թույլտվություն, ինչը, սակայն, Կուվադան չուներ: