3-ամյա երեխան ճիշտ կողմնորոշման շնորհիվ փրկել է խեղդվող եղբոր կյանքը
Նյու Յորքի 3-ամյա բնակչուհի Գրեյսին իսկանան հերոսուհի է դարձել, քանի որ կարողացել է փրկել է խեղդվող 2-ամյա եղբորը` ժամանակին փրկակար ծառայությանը զանգահարելով, գրում է The Telegraph-ը:
Գրեյսիի ծնողներն իրենց 2 երեխաներին թողել էին տատիկի հսկողության տակ, ում անուշադրության պատճառով տղան մսի մեծ կտոր է վերցրել և սկսել ուտել, ինչ հետևանքով այն կանգ է առել երեխայի կոկորդին և արգելափակել նրա շնչառությունը: Տատիկը խուճապի է մատնվել և երեխային օգնելու փոխարեն դուրս վազել` օգնություն կանչելով:
Բարեբախտաբար տղայի քույրը, չնայած իր փոքր տարիքին, ավելի սթափ է գտնվել և փրկարար ծառայությանն ահազանգել: Րոպեներ անց ծառայության աշխատակիցներն եկել են նրանց բնակարան և, հանելով սննդի կտորը, փրկել երեխայի կյանքը:
Ավելի ուշ Գրեյսին պատմել է, որ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելն իրեն մանկապարտեզում են սովորեցրել:









