Մոսկվայի փողոցներով շքերթով միանգամից 5 հազար հեծանվորդ անցավ (լուսանկարներ)

21:39 • 20.05.12

Մայիսի 20-ին Մոսկվայում «Let’s bike it!» կարգախոսով հեծանվաշքերթ է անցկացվել, որին մոտ 5 հազար մարդ է մասնակցել: Մասնակիցներից շատերը փառատոնի կազմակերպիչների խորհրդանշաններով նարնջագույն վերնաշապիկներ են հագել:


Հեծանվորդների շարասյունը մեկնարկել է ժամը 16:00-ին` «Լուժնիկի» ստադիոնից: Հեծանվաշքերթը ընթացել է դեպի Վասիլևսկի իջվածք, ապա վերադարձավ:


«Let’s bike it!» նախագծի նպատակը մարդկանց բնապահպանության խնդիրների մասին իրազեկելն ու հեծանիվի, որպես փոխադրամիջոցի, հարմարավետությունը ներկայացնելն էր: