Մրգաշատ գյուղում ջրախեղդ է եղել 11-ամյա տղան

15:17 • 20.05.12

Այսօր` առավոտյան ժամը 07:53-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ երեկ՝ մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ ոռոգման ջրի կուտակման համար նախատեսված ջրամբարում, դեռևս չպարզված հանգամանքներում մարդ է ջրախեղդ եղել:


Մահացողը եղել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 2001 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը: Դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզի փրկարար վարչություն ահազանգ չի ստացվել: