Պակիստանի կառավարությունն արգելափակել է Twitter-ի օգտագործումը

16:10 • 20.05.12

Պակիստանի հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատու Մուհամադ Յասինը հաստատել է այն լուրը,որ երկրում պաշտոնապես արգելափակվել է Twitter սոցկայքը` Իսլամը վիրավորող նյութի պատճառով, գրում է The Guardian-ը:

 

Կայքի արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո,երբ Twitter-ի տնօրինությունը հրաժարվել է կայքից հանել Մուհամեդ մարգարեին վիավորող ծաղրանկարները:

 

Ծաղրանկարների տեղադրումը բազմաթիվ մուսուլմանների զայրույթն է առաջացրել, ովքեր այս քայլը «սրբապղծություն» են որակել:

 

Ավելի վաղ` 2010թ.-ին, երկրի իշխանությունները նույն պատճառով 2 շաբաթով արգելափակել էին վերոհիշյալ կայքը: