Չիկագոյում ոստիկանությունը մահակներով ծեծի է ենթարկել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի դեմ բողոքող ցուցարարներին (տեսանյութ)

20:05 • 20.05.12

Այսօր հազարավոր ցուցարարներ հավաքվել են Չիկագոյում՝ ռազմական արդյունաբերության, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև կոշտ տնտեսվարման դեմ ուղղված ցույցերը շարունակելու համար: Նշենք, որ այս օրերին ամերիկյան հենց այս քաղաքում է անցկացվում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը։

 

Ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, ինչի արդյուքում ցուցարարներից մի քանիսը ձերբակալվել են: Ցույցերը զսպելու համար ոստիկանները մահակներ են օգտագործել, ինչի հետևանքով ծեծի է ենթարկվել շուրջ 10 մարդ: