«Ֆեյսբուք»-ի հիմնադիրն ամուսնացել է
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է երկար տարիների զուգընկերուհու` Պրիշիլա Չանի հետ:
Բնականաբար, այդ մասին նա հայտարարել է ոչ այլ տեղ, քան ֆեյսբուքյան իր հաշվում: Երեկ նա տեղադրել է հարսանեկան մեկ լուսանկար, իսկ անձնական կարգավիճակը դարձրել «ամուսնացած»:
Զույգն սկսել էր հանդիպել այն տարվանից, երբ Ցուկերբերգն ավարտում էր Հարվարդի համալսարանը, իսկ Facebook-ը դեռ «սենյակային» նախագիծ էր:
Նրա ընտրյալը` Չանը, համաձայն սոցիալական կայքում եղած տեղեկատվության, ավարտել է Սան Ֆրանցիսկոյի բժշկական դպրոցը:









