Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջակայքում

10:20 • 21.05.12

Արտակարգ իրավիճիակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.20-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

 


Ըստ ԱԻՆ կայքի՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիականցանցի կողմից գրանցվել է նաև 2.7 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

 


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

 


Հիշեցնենք այսօր 3.2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ուենցել Գյումրիում, որի էպիկենտրոնը գտնվում է Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: