Վիճակախաղով 4.2 մլն դոլար շահած շվեյցարացին չի ներկայացել գումար ստանալու

18:11 • 21.05.12

Շվեյցարական Swisslos վիճակախաղի ջեք-փոթի հաղթողը, ով շահել է 4.2 մլն դոլարին համարժեք շվեյցարական ֆրանկ, այդպես էլ չի ներկայացել իր գումարը ստանալու, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Շվեյցարական հեռագրային գործակալությանը:

 

Խաղարկությունը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 17-ին: Շահումն ուժի մեջ է եղել 6 ամիս:

 

«Շահումը ստանալու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացել է»,- ասել է Swisslos-ի ներկայացուցիչ Ուիլի Մեսմերը, հավելելով, որ խոսքը վիճակախաղի պատմության ամենամեծ շահումի մասին է:

 

Մեսմերի խոսքերով` գումարը կբաժանվի բոլոր շահառուների մեջ: