Սեբաստիա փողոցում «ԲՄՎ»–ն բախվել է ծառին, վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 21-ին, ժամը 01.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 084 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Ավետիսյանին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:









