Ադելն արժանացել է Billboard-ի 18 մրցանակներից 12-ին
Բրիտանացի երգչուհի Ադելը Լաս Վեգասում մայիսի 20-ին անցկացված Billboard Music Award մրցանակաբաշխության ժամանակ 12 մրցանակի է արժանացել: Նա հաղթել է, մասնավորապես, «Լավագույն կատարող», «Billboard 200 չարթի լավագույն ալբոմ», «Լավագույն փոփ-ալբոմ», «Լավագույն այլընտրանքային երգ» և մի շարք այլ անվանակարգերում:
Ադելը մրցանակների թվով երրորդն է մրցանակաբաշխության ողջ պատմության մեջ: 1990թ.-ին Ջանեթ Ջեքսոնը ստացել էր 15, 1983-ին Մայքլ Ջեքսոնը` 13 մրցանակ:
Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:










