Արևի խավարումն` ուղիղ եթերում (լուսանկարներ)
Արևի բացառիկ խավարմանը այսօր հետևել են աշխարհի շատ հատվածներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայի շատ երկներում:
Ֆիլիպիններում Լուսինն Արևը ծածկել է այնպես, որ եզրերից «խարան» է թողել՝ հրամցնելով այսպես կոչված «շրջանակերպ խավարում»: Ռուսաստանում նման երևույթ գրանցվել է 15 տարի առաջ: ԱՄՆ-ում՝ Կանադային հարևան նահանգներից շատ մարդիկ եկել են Ալբուկերկե՝ այս երևույթին հետևելու:
Շատ երկրներում գիտնականները ոչ միայն հետևել, այլև նկարահանել են խավարումը: Նրանք ցրել են խավարմանը նախորդած խուճապը, որի պատճառը այդ երևույթի՝ մարդկանց հոգեկանի վրա ազդելու վախն է:
Իսկ Տոկիոյում, որտեղ այսպիսի խավարում վերջին անգամ եղել է 1839-ին, երևույթն անգամ հեռարձակել են ուղիղ եթերով:
Խավարումը, կախված երկրից, տևել է առավելագույնը 5 րոպե:









