Ալժիրում կառուցվում է աշխարհի ամենաբարձր մինարեթով մզկիթը

15:59 • 21.05.12

Ալժիրի մայրաքաղաքում մեկնարկել է աշխարհի ամենաբարձր` 270 մ բարձրությամբ մինարեթով մզկիթի շինարարությունը, այսօր հայտնել է միջարաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Սպասվում է, որ այս մզկիթը կդառնա իր չափերով աշխարհում երրորդը, իսկ դրա մինարեթը (աշտարակ) ամենաբարձրը` գերազանցելով Մարոկկոյի Հասան 2-րդ մզկիթի ռեկորդակիր աշխատարակին:

 

Շինարարությամբ զբաղվում է Չինաստանի պետական շինարարական-ինժեներական կորպորացիան: Աշխատանքները կավարտվեն 2015թ.-ին, նախագծի արժեքն է 1 մլրդ եվրո:

 

Համալիրը կարող է ընդունել 120 հազ հավատացյալի, դրանում կլինի 200-տեղանոց գրադարան, արվեստի թանգարան և հետազոտական կենտրոն: