ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 2.2 մլն դոլար է հանգանակվել

09:37 • 21.05.12

Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ավանդական հեռուստամարաթոնը։ 6 ժամ տևած հեռուստամարաթոնի ընթացքում Դատի գրասենյակին նվիրաբերվել է ավելի քան  2.2 մլն դոլար. տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
 

Ամերիկահայ համայնքը «Հորիզոն» հեռուստաեթերում հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայ Դատի գրասենյակի անցնող տարիների գործունեությանը` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը, կրթությանը, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած օգնություններին:
 

Հայ դատի գրասենյակը կոչ էր արել միանալու հեռուստամարաթոնին և փոքր լումա ներդնելու` հանուն համահայկական խնդիրների լուծման:


Միջոցառմանն իրենց աջակցությունն էին ամերիկահայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:

 

Վերջին նման հանգանակությունը, որին մասնակցել են հազարավոր ամերիկահայեր, տեղի էր ունեցել 2 տարի առաջ: