Թուրք ընդդիմադիրին Բելգիայում դահլիճ չեն տրամադրել. նա մեղադրում է հայերին
Թուրք ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին այցելել է Բելգիա և ցանկացել հանդիպում ունենալ տեղի թուրքական համայնքի հետ: Սակայն դահլիճի վարձակալման հետ խնդիր է առաջացել և նա վերջին պահին ստիպված է եղել ելույթ ունենալ ոչ թե նախապես վարձակալած դահլիճում, այլ ուրիշ վայրում:
Այդ ամենի համար նա մեղադրել է տեղի հայկակական լոբբիին, պնդելով, թե Ֆրանսիայի «հակաթուրքական լոբբին» լայնորեն տարածվել է նաև Բելգիայում:
Նա նշել է, որ ինքըՖրանսիայում ժխտել է Հայոց Ցեղասպանությունը, ինչն էլ զայրացրել է «որոշ շրջանակների» և որոշել են իրենից վրեժ լուծել:
«Հայերը ջանքեր չեն խնայել իմ հանդիպումը տապալելու համար»,- հայտարարել է նա:









