Եռոտանի հորթի գյուղում քառոտանի ճուտ է ծնվել Վրաստանում

09:21 • 21.05.12

Վրաստանի արևմուտքում՝ Սամեգրելո շրջանում, հերթական անոմալիան է գրանցվել. տեղի գյուղերից մեկում 4 ոտքով ճուտ է ծնվել, հայտնում են վրացական լրատվամիջոցները:


Ի դեպ, քառոտանին ծնվել է այն նույն գյուղում, որտեղ եռոտանի հորթ էր լույս աշխարհ եկել:


Արտասովոր ճուտը նորմալ է սնվում ու զարգանում: Բնակչությունը դիմել է մասնագետների՝ անոմալիան ուսումնասիրելու համար: