Էլիզաբեթ II-ի ամենափոքր դիմանկարն աշխարհում` սուրճի հատիկի վրա
Բրիտանացի միկրոքանդակագործ Ուիլարդ Ուիգանը սուրճի հատիկի վրա պատկերել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ամենափոքր դիմանկարը, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
2մմ-անոց քանդակը, որն ասեղի անցքից ընդամենը 3 անգամ է մեծ, ստեղծվել է թագուհու գահակալության 60-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես նշել է Ուիգանը` 4 շաբաթ տևած աշխատանքի ժամանակ նա օգտագործել է միայն ինքնաշեն գործիքներ, որոնք այնքան փոքր տարածության մեջ փորագրություն անելու հնարավորություն են ընձեռել:









