Սուրճ խմել ցանկացող օդաչուն ինքնաթիռն իջեցրել է հենց խանութի մոտ

18:29 • 21.05.12

Իսրայելում օդաչուն գերթեթև ինքնաթիռն իջեցրել է հենց առևտրի կենտրոնի մոտ, հայտնում է The Jerusalem Post-ը: Տվերիյա քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին ականատեսները հայտնել են ոստիկանությանը, որն էլ պարզել է, որ օդաչուի նման քայլի պատճառը եղել է` սուրճը: Նա այնքան է ցանկացել սուրճ խմել, որ որոշել է վայրէջք կատարել հենց խանութի մոտ:

 

Օդաչուն ոստիկաններին հայտնել է, որ մինչ վայրէջքը, թույլտվություն է ստացել ավիացիոն գերատեսչությունից: Վայրէջքի ժամանակ, բարեբախտաբար, մարդ չի տուժել:

 

Թե ուր էր մեկնում նա և որտեղից, չի հաղորդվում: Չի հաղորդվում նաև` նա գնե՞ց իր այդքան փափագած սուրճը: