Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև

14:53 • 21.05.12

ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև:

 

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, իսկ Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր այդ երկրի փոխարտգործնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին:

 

Սա առաջինքաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն են հայտնել, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը:

 

Մասնավորապես, կարևորվել է տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը:

 

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին: