ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլերի դեպքում

14:34 • 21.05.12

Եթե Ադրբեջանը ոչ բարեկամական քայլեր ձեռնարկի Հայաստանի նկատմամբ, ապա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անհրաժեշտ օգնություն կտրամադրի Հայաստանին, այս մասին այսօր Երևան–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամուրջի ժամանակ ասաց ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Նիկոլկայ Բորդյուժան։


«Մի բան կարող եմ ասել. Հայաստանը, ՀԱՊԿ լիարժեք, լիիրավ անդամ է և եթե Հայաստանի նկատմամբ ձեռնարկվեն ոչ բարեկամական քայլեր, բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունները համապատասխան օգնություն ցույց կտան»,- ասաց Բորդյուժան ի պատասխան Մոսկվայում ադրբեջանական Salamnews թղթակցի հարցին, թե եթե Ադրբեջանը որոշի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ռազմական ճանապարհն օգտագործել, կմիջամտի՞ արդյոք ՀԱՊԿ–ն:

 

Նրա խոսքով՝ մնացած հարցերը նման պարագայում կքննարկվեն անդամ երկրների նախագահների կողմից իրավիճակի գնահատման ժամանկ։

 

«Ձեր եթե-ներին կարող եմ պատասխանել տասնյակ եթե-ներով, բայց կարծում եմ, որ դա լուրջ խոսակցություն չէ: Հատկապես զլմների ներկայությամբ: Պատրաստ չեմ քննարկման նման ձևաչափով»,- ավելացրեց նա: