ՆԱՏՕ-ն Եվրոպայի ՀՀՊ հարցում քաղաքական երաշխիքներ է տվել Ռուսաստանին

13:09 • 21.05.12

Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ վստահեցրել են, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Եվրոպայում ՀՀՊ տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ ու չի քայքայի երկրի զսպման ռազմավարական ուժերը»,- ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի այդ նախաձեռնությունը սպառնում է իր տարածքի անվտանգությանն ու իրավական երաշխիքներ է պահանջում դաշինքից, հակառակ դեպքում` սպառնալով պատասխան գործողություններ ձեռնարկել:

 

«Ցավում ենք Ռուսաստանի կողմից բազմիցս հնչած հնարավոր պատասխան գործողությունների մասին հայտարարությունների համար, և ողջունում Ռուսաստանի պատրաստակամությունը` շարունակել երկխոսությունը ՀՀՊ ոլորտում հետագա համագործակցության շուրջ պայմանավորվաության գալու նպատակով»,- ասվում է փաստաթղթում: