Գերմանացի բժիշկը մահացել է, ևս 4 լեռնագնաց անհետ կորել` Էվերեստի լանջերին

10:46 • 21.05.12

Գերմանացի ճանապարհորդ` մասնագիտությամբ բժիշկ Էբերհարդ Շաաֆը մահացել է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթից իջնելու ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:

 

Ըստ նախնական ենթադրությունների` մահը վրա է հասել ծովի մակարդակից բավական բարձր գտնվելու արդյունքում ուղեղում առաջացած այտուցից:

 

61-ամյա գերմանացու հետ արշավի գնացած ևս 4 լեռնագնաց անհետ կորել է, այդ թվում կորեացի, չինացի և նեպալցի:

 

Մայիսն ամենանպաստավոր ամիսն է լեռնագնացների համար աշխարհի ամենաբարձր կետը նվաճելու համար: