Իրանում կախաղան է բարձրացվել թմրանյութի մաքսանենգությամբ զբաղվող 14 մարդ

16:25 • 21.05.12

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր կախաղան է բարձրացվել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող 14 մարդ, հայտնում է MehrNews-ը:

 

Հաղորդվում է, որ վերաքննիչ դատարանը մերժել է նրանց ներման հայցը, և ավելի վաղ կայացված մահապատժի վճիռը մնացել է անփոփոխ:

Նրանց ունեցվածքն առգրավվել է պետության օգտին: