Կնոջ դավաճանության պատճառով` ռուս տղամարդը սպանել է ամբողջ ընտանիքին
Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի 41-ամյա բնակիչ Օլեգ Ֆ.-ն, տեղեկանալով կնոջ դավաճանության մասին, սպանել է ընտանիքի անդամներին, այնուհետ` իրեն, հայտնում է Life News-ը:
Քննիչների համաձայն` Օլեգի կինը` Ալլան, պատմել է նրան, որ ցանկանում է լքել իրեն ու սիրեկանի մոտ գնալ: Ցասման մեջ, չգիտակցելով սեփական արարքը, տղամարդը վերցրել է կացինն ու նախ սպանել կնոջը, այնուհետ 12-ամյա դստերը` Միլենային, ինչից հետո գրություն է թողել սեղանին, որտեղ նշել է իր ընտանիքի «մեղավորի» անունը` «Մեղավոր է Անդրեյ Ս.-ն», ու նետվել 7-րդ հարկից:
Քննիչները պարզել են, որ կինը, հոգնելով Օլեգի հետ համատեղ կյանքից, տարիներ շարունակ սիրային կապ է ունեցել իր գործընկերոջ հետ և այդ չարաբաստիկ երեկոյան խոստովանել է ամուսնուն դավաճանության մասին:









