Լոնդոնի աղքատ թաղամասերի արագ սննդի կետերի մեծ մասը կփակվի
Լոնդոնի քաղաքային խորհուրդը, հաշվի առնելով արագ սննդի կետերում մատուցվող ուտեստների վնասակարությունը, որոշել է քաղաքի ամենաաղքատ թաղամասերում զգալիորեն կրճատել է նման կետերի քանակը` նպատակ ունենալով բարելավել բնակիչների առողջական վիճակն ու կյանքի տևողությունը:
Լոնդոնի բնակչության կյանքի տևողության վերաբերյալ ուսումնասիրություններից պարզվել է, որ արագ սննդի սպասարկման կետեր քիչ ունեցող թաղամասերի բնակիչները միջինում 9 տարով ավելի են ապրում, նման սրահներով հարուստ թաղամասերի բնակիչները:
Այս որոշումն առաջինը գործի կդրվի Լոնդոնի հյուսիսային Հարինգեյ թաղամասում, գրում է Daily Mail-ը:









