Դատարկ շրջանակներով ցուցահանդես Լոնդոնում

11:11 • 21.05.12

Լոնդոնի «Հեյուորդ» պատկերասրահում ներկայացվել են գեղանկարիչներ Ջիաննի Մոտիի և Թոմ Ֆրիդմանի կտավները, տեղեկացնում է news.com.au կայքը:

 

Ինչպես նշել են ցուցադրության կազմակերպիչները` Մոտիի աշխատանքներն իսկապես նրանց համար են, ովքեր «ժամանակակից արվեստ» ասելիս լրացուցիչ բացատրություններ են պահանջում:

 

Մոտիի բոլոր կտավները դատարկ են, ըստ հեղինակի` իր աշխատանքներում պատկերներ կան, սակայն անտեսանելի թանաքի շնորհիվ դրանք չեն երևում:

 

Իսկ Ֆրիդմանի «Սևեռման 1000 ժամերը» թղթե քանդակը մինիմալիզմի կատարյալ օրինակ կարող է դառնալ: Այդ աշխատանքը ստեղծելու համար ամերիկացի նկարիչը 5 տարի է ծախսել:

 

«Կարծում եմ, որ թանգարանի այցելուները տեսնելու շատ բան կունենան»,- ասել է Թանգարանի տնօրեն Ռալֆ Ռուգոֆը: