Մոսկվայում Սաակաշվիլիին դավաճանած վրացի գեներալ է սպանվել
Մոսկվայում այսօր սպանվել է Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ, Պաշտպանության նախարարության 25-րդ բաթումյան բրիգադի նախկին հրամանատար Ռոման Դումբաձեն: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իրավապահներին, մոտոցիկլով անհայտ անձինք մոտեցել են նրան, կրակել ու դիմել փախուստի:
2010թ.-ին ՌԴ նախագահի կարգադրությամբ Դումբաձեն ստացել էր ռուսական քաղաքացիություն:
Ժամանակին նա Վրաստանի ու Աջարիայի իշխանությունների միջև կոնֆլիկտի ժամանակ հրաժարվել է ենթարկվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամաններին և անցել Աջարիայի նախագահի ենթակայության ներքո, ինչի համար հետագայում ձերբակալվել է վրացական անվտանգության մարմինների կողմից և երկար ժամանակ պահվել քննչական մեկուսարանում:









