Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է նոր կառավարության կառուցվածքն ու կազմը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ես հանդիպել եմ յուրաքանչյուր թեկնածուի հետ, ցանկանում եմ նրանց հաջողություն»,- այսօր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:
«ՌԻԱ Նովոստի»-ի համաձայն` Մեդվեդևը հայտնել է, որ կառավարությունը կնորացվի երեք քառորդով:
«Նրանք բոլորովին նոր մարդիկ են»,- ասել է նա:
Պուտինը հայտնել է, որ Ներքին գործերի նախարարի պաշտոնում Ռաշիդ Նուրգալիևին կփոխարինի Մոսկվայի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Կոլոկոլցևը, Տրանսպորտի նախարարի պաշտոնում Իգոր Լևիտինին` Մաքսիմ Սոկոլովը:
Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Վլադիմիր Պուչկովը, Տարածքային զարգացման նախարար` Օլեգ Գովորունը, Էներգետիկայի` Ալեքսանդր Նովակը, Տնտեսական զարգացման նախարար` կառավարության վարչության պետերից Անդրեյ Բելոուսովը, նոր գերատեսչության` Բաց կառավարության հետ կապերի նախարարությունը` Միխայիլ Աբիզովը և այլն: Պաշտպանական գերատեսչությունը կշարունակի գլխավորել Անատոլի Սերդյուկովը, ԱԳ նախարարությունը` Սերգեյ Լավրովը, ֆինանսներինը` Անտոն Սիլուանովը, Արդարադատությանը` Ալեքսանդր Կոնովալովը, Սպորտինը` Վիտալի Մուտկոն:









