IKEA-ն 4 տնօրենի է հեռացրել աշխատանքից աշխատողներին ու հաճախորդներին հետևելու համար
Կահույք արտադրող աշխարհահռչակ շվեդական IKEA ընկերության տնօրինությունը, աշխատողներին և հաճախորդներին հետևելու համար աշխատանքից ազատել է ֆրանսիական բաժանմունքի 4 գլխավոր տնօրեններին, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
IKEA-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունից հեռացվել են անձնակազմի, ֆինանսական, ռիսկերի կառավարման, ինչպես նաև` գործադիր տնօրենները:
Հեռացված տնօրենները մասնավորապես մեղադրվում են` ոստիկանական բազաներից տեղեկություններ գնելու և իրենց աշխատակիցների ու հաճախորդների նամակագրական կապին հետևելու մեջ:









