Իրանում Կասպյան տարածաշրջանի երկրների գործարար համաժողով կանցկացվի
Իրանի Գորգան մարզում մայիսի 22-26-ը կանցկացվի Կասպյան տարածաշրջանի երկրների Գործարար համագործակցության միջազգային խորհրդի 13-րդ գագաթնաժողովը, հայտնում է IRNA գործակալությունը:
Կասպյան երկրների Գործարար համագործակցության միջազգային խորհուրդը ստեղծվել է 1996թ.-ին, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի ու Իրանի առևտրի պալատների կողմից:
«Գագաթնաժողովը լավ հնարավորություն է բանակցություններ վարելու և մերձկասպյան երկրների գործնական ու առևտրային հարցերը քննարկելու համար»,- ասել է Գորգանի առևտրի պալատի նախագահ Համիդ Դամգանին:









