Իտալիայի երկրաշարժը լրջորեն վնասել է երկրի պատմական ժառանգությանը
Իտալիայում երեկ տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով պատմական հուշարձաններ են վնասվել: Որոշ կոթողներ հիմնահատակ ավերվել են:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, բնական աղետը վնաս է հասցրել բազմաթիվ պատմական եկեղեցիների և այլ կառույցների: Երկու կես է եղել Սան-Ֆելիչե-սուլ-Պանարո քաղաքի խորհրդանիշը համարվող 14-րդ դարի պատմական աշտարակը:
«Մենք կորցրել ենք մեր գրեթե ողջ պատմական ժառանգությունը. եկեղեցիներն ու աշտարակները վերացել են: Թատրոնը դեռ կանգուն է, բայց լուրջ վնասներ է կրել»,- ասել է քաղաքապետ Ալբերտո Սիլվեստրին:
Հռոմի պապը Վատիկանում աղոթել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար :
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կիսատ է թողել իր ուղևորությունը ԱՄՆ և վերադարձել հայրենիք, իսկ երկրի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Բոլոնիա քաղաքից 35 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տվյալների` բնական աղետի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:









