Բրիտանացի իշխանուհու մեծահարուստ ռուս մտերիմը սպանվել է Մոսկվայում (լուսանկարներ)

17:16 • 21.05.12

Մոսկվայում սպանվել է ռուսաստանցի ամենաքննարկվող գործարարներից մեկը՝ Միխայիլ Կրավչենկոն: Նա հայտնի է իր կահույքի բիզնեսով, նաև՝ որպես գործարար շրջանակների ամենավառ ներկայացուցիչներից մեկը, էքստրեմալ-ճանապարհորդ, գյուտարար, մարդասեր, մեկենաս ու նաև՝ Մեծ Բրիտանիայի թագավորական տան հարս՝ 67-ամյա Քենթի իշխանուհու մտերիմ անձ:

 

Կրավչենկոյին գտել են սեփական Mercedes-ի մոտ արնաշաղախ ընկած, գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ նշելով, որ իշխանուհին «շատ նեղված է»: Բրիտանական արքունիքից պաշտոնապես հայտնել են, որ Քենթի իշխանն ու իշխանուհին «չափազանց վշտացած են»:

 

46-ամյա Կրավչենկոյի վրա 5 անգամ կրակել են ընթացքի մեջ գտնվող մոտոցիկլից, որը հետո թողել են մոտակայքում:

 

6 տարի առաջ իշխանուհուն և Կրավչենկոյին լուսանկարել էին ձեռք-ձեռքի բռնած Վենետիկում զբոսնելիս: