Ղրղըզներն ու ուզբեկները Մոսկվայում զանգվածաբար ծեծել են իրար
Երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Օլիմպիական պողոտայում Ուզբեկստանից և Ղրղըզստանից արտագնա աշխատողները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել, ինչի հետևանքով 79 մարդ ձերբակալվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ականատեսներից մեկի խոսքերով` մայրուղու բնակելի շենքերից մեկում կռիվ է բռնկվել, ինչից հետո Ղրղըզստանի 20-ամյա քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ հոսպիտալացվել է ևս մեկ երիտասարդ:
Ոստիկանությունը ձերբակալվածների հետ նախազգուշական զրույց է ունեցել, ապա ազատ արձակել նրանց: Զանգվածային ծեծկռտուքի փաստով ստուգումներ են սկսվել:









