«Գեղարվեստական կրթության շաբաթ»-ը՝ մշակութային ձեռքբերումների յուրահատուկ ստուգատես է. ԿԳՆ
ՀՀ մշակույթի նախարարությունը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչին և մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև մարզերում, մայիսի 21-27-ին կանցկացնի «Գեղարվեստական կրթության շաբաթ» ծրագիրը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Շաբաթը կդառնա, այս ասպարեզում, մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացրած ծրագրերի յուրահատուկ հանրագումար-ստուգատես, որի ընթացքում, մեկ անգամ ևս, փաստելով գեղարվեստական կրթության կարևորությունը, հանրությանը կներկայացվի այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև, ոլորտի զարգացմանը նպատակաուղղված բոլոր նախաձեռնությունները»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն: Միջոցառումների մուտքը կլինի ազատ: Շաբաթվա վերջին ՀՀ մշակույթի նախարարություն կներկայացվեն անցկացված միջոցառումներն ու դրանց արդյունքները:
ՀՀ մշակույթի նախարարությունը առաջիկայում ևս կկազմակերպի միջոցառումներ. նախարարության կողմից մշակվում է և մինչև հունիս ամիսը կառավարությանը կներկայացվի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիրակության 2012-2015 թթ. պետական ծրագիրը»:










