Մոսկվայում կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում` Գրականագետների կենտրոնական տան Փոքր դահլիճում, մայիսի 25-ին կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում, գրում է «Երկրամաս» թերթը: Միջոցառումը կազմակերպել են «Ռուս-հայկական համագործակցություն»-ը «Ջավախքի որդիները» կազմակերպության հետ համատեղ:
1918թ. հայկական պետականության վերականգնման նշանակության մասին իրենց ելույթներում կնշեն ռուս և հայ հասարակական – քաղաքական գործիչները: Երեկոյի շրջանակում կկայանա Արթուր Գևորգյանի «Կրակի մեջ ծնվածներն ու կոփվածները» և «Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանությունը. պատմության փորձը` ապագայի դաս» գրքերի շնորհանդեսները:
Միջոցառման գեղարվեստական մասում Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Արարատ Մկրտչյանի կատարմամբ կհնչեն Հայաստանին նվիրված քայլերգեր:










