Անապայում ոստիկանները ծեծելով սպանել են «օրենքով գող» Մերալի Մուսոյանին
Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում իրավապահները ծեծելով սպանել են ազգությամբ եզդի «օրենքով գող» Մերալի Մուսոյանին` Օմարին: Ինչպես հայտնում է Life News-ը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությանը, լույս մայիսի 19-ին հատուկջոկատայինները կանգնեցրել են 37-ամյա Օմարի Nissan Patrol մակնիշի մեքենան, դուրս բերել նրան, պառկեցրել գետնին ու ծեծի ենթարկել:«Օրենքով գողը» մահացել է ոստիկանական մեքենայում:
Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ծեծի արդյունքում կոտրվել են նրա 4 կողերը, և նա մահացել է տրամվատիկ շոկից:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` իրավապահների գործողություններից տուժել է նաև Օմարի թիկնապահը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի հանգամանքները պարզվում են:









